Netgazeti.ge պարբերականը հրապարակել է պետական պաշտոններ զբաղեցնող այն անձանց ցուցակը, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 10 հազար լարին:
«Գործընկերության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն 2016 թվականի ընթացքում ստացել է 404 250 լարի, ինչն ամսական կազմում է 33 687.5 լարի: «Գործընկերության հիմնադրամը» ստեղծվել է պետության կողմից:
«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ»-ի կառավարիչների խորհրդի ղեկավար Սուլխան Զումբուրիձեն, իր իսկ հայտարարագրի համաձայն, 2016 թվականի ընթացքում ստացել է 326 603 լարի աշխատավարձ, ամսական` 27 216 լարի: Պետական էլեկտրահամակարգերը նույնպես պետական հիմնարկ է:
Վրաստանի կոմունիկացիայի ազգային հանձնաժողովի ղեկավար Վախթանգ Աբաշիձեի տարեկան աշխատավարձը կազմում է 255 425 լարի, ամսական` 21 285 լարի:
Հանձնաժողովի ևս մեկ անդամ, Էլիսո Ասանաձեի տարեկան աշխատավարձը 2015 թվականին կազմել է 187 203 լարի, ամսական` 15 600 լարի: 2016 թվականի հայտարարագրի համաձայն, աշխատավարձը կազմել է 36 705 լարի:
Հանձնաժողովի մեկ այլ անդամ Կախա Բեքաուրին հանձնաժողովի ղեկավարի աշխատավարձից ավելին է ստացել 2016 թվականին: Տարեկան աշխատավարձը կազմել է 242 685 լարի, այսինքն` ամսական 20 223 լարի:
Կոմունիկացիայի հանձնաժողովի մեկ այլ անդամ Գիորգի Փրուիձեն նախորդ տարվա ընթացքում ստացել է 181 206 լարի (ամսական 15 100 լարի):
«Վրաստանի երկաթգծի» գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեի 2017 թվականի մարտի 30-ի հայտարարագրի համաձայն, նախորդ տարի այս պաշտոնյան ստացել է 220 474 լարի (ամսական 18 373 լարի): «Վրաստանի երկաթգծեր»-ի 100 տոկոսանոց սեփականատերը հանդիսանում է պետությունը:
Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Դավիթ Թվալաբեիշվիլին 2016 թվականին ստացել է 212 500 լարի աշխատավարձ (ամսական` 17 708 լարի):
Գնահատման և քննության ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլիի տարեկան աշխատավարձը կազմել է 158 177 լարի (ամսական` 13 181 լարի)։
Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովի ղեկավար Իրինա Միլորավանան նախորդ տարի ստացել է 147 750 լարի աշխատավարձ (ամսական` 12 312 լարի)։
Հանձնաժողովի ղեկավարից ավել աշխատավարձ է ստացել հանձնաժողովի շարքային անդամ Գիորգի Փանգան: Վերջինս 2016 թվականին ստացել է 160 700 լարի (ամսական` 13 391 լարի):
Հանձնաժողովի մեկ այլ անդամ Գոչա Շոնիայի աշխատավարձը կազմել է 146 550 լարի (ամսական` 12 212 լարի)։
Էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատորի գլխավոր տնօրեն Վախթանգ Ամբոկաձեն նախորդ տարի ստացել է 130 380 լարի աշխատավարձ (ամսական` 10 865 լարի)։
Սահմանադրական դատարանի ղեկավար Զազա Թավաձեի 2016 թվականի աշխատավարձը կազմել է 120 552 լարի (ամսական` 10 046 լարի):