Վրաստանի Պաշտապանության նորանշանակ նախարար Լեվան Իզորիան հրապարեկել է փոխնախարարների անունները:
Իզորիան նշել է, որ առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Լելա Չիքովանին: Նախարարի խոսքով, Չիքովանին անվտանգության ոլորտում աշխատանքի 18 տարվա փորձ ունի, աշխատել է Մերձբալթյան երկրներում, այդ թվում և Լեհաստանում` Վրաստանի ռազմական կցորդի պաշտոնում:
Նախարարը ընդգծել է նաև, որ Չիքովանիի անվան հետ է կապված սահմանային ոստիկանության ոլորտում կատարված բազմաթիվ բարեփոխումներ: Վերջին մեկ տարվա ընթացքում նա զբաղեցրել է նաև Պետական անվտանգության ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Պաշտպանության նախարարը ներկայացնելով մյուս փոխնախարար Նուկրի Գելաշվիլիին, ասել է. «Նուկրի Գելաշվիլիի հետ համատեղ բարեփոխումներ ենք իրականացրել ոստիկանության ոլորտում, որով և հպարտանում ենք»: Տեղեկացնում է «frontnews»-ը: