
Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից դեկտեմբերի 26-ին Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում իրականացրած հատուկ գործողության ընթացքում գլխի հատվածում հրազենային վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է: Այս մասին «Ինտերպրեսնյուսի» հետ զրույցում տեղեկացրել է բժիշկ Զազա Լուրսմանաշվիլին:
19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի մայրը, ով ընտանիքի այլ անդամների հետ գտնվում է հիվանդանոցի հարակից տարածքում, հայտարարել է.
«Այսպես չեմ թողնի, մեղավորները կպատժվեն»:
Ըստ նրա՝ առավոտյան Մաչալիկաշվիլիին բուժման նպատակով պետք է տեղափոխեին Թուրքիայի կլինիկաներից մեկը: