
Կիևի կենտրոնում սպանվել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը: Նրա մեքենայում հեռակառավարվող ինքնաշեն ռումբ է գործել: Ականատեսի վկայությամբ` պայթյունից հետո լրագրողը դեռևս կենդանի է եղել:
Շերեմետը ծնունդով Բելառուսից էր, վերջին 5 տարիների ընթացքում ապրում և աշխատում էր Կիևում: Սեփական հաղորդում էր վարում «Վեստի» ռադիոյում: Մինչ այդ Շերեմետն աշխատում էր ռուսական «Առաջին ալիքում»:
«112 Ուկրաինա» հեռուստաալիքը գրել է, որ Շերեմետը պատրաստվում էր լուսաբանել հուլիսի 20-ին ծրագրված` ընդդեմ գների բարձրացման բողոքի ակցիան: Համացանցում հայտնվել են լրագրողի մեքենայի այրվելու կադրերը: