Թբիլիսիի Մթածմինդա այգին պաղպաղակի սիրահարներին հրավիրում է փառատոնի:
Հուլիսի 10-ին փառատոնի բոլոր այցելուները կարող են անվճար համտեսել սեզոնի` թերևս ամենապահանջված արտադրատեսակը. «Փառատոնին մասնակցելու են պաղպաղակի տարբեր տեսակներ արտադրող վրացական ընկերություններ, Մթածմինդա այգին շատ համեղ և զով օր է խոստանում` ցանկացած տարիքի այցելուի,-» ասված է այգու ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում: Կազմակերիչները բազմաթիվ անակնկալներ են խոստանում: