
Վրաստանի նախագահը «Պահանջեք վրացականը» ծրագրի շրջանակներում այցելել է Աջարիայի վրացական ձեռնարկություններ: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն` Գիորգի Մարգվելաշվիլին, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին, այցելել է BTM տեքստիլի ֆաբրիկա և «Գլորիա» կահույքի արտադրամաս:
Վերոնշյալ ծրագրի նպատակը` վրացական արտադրանքի և ապրանքների պոպուլարիզացիան է:
«Մենք շարունակում ենք «Պահանջիր վրացականը» ծրագիրը, որը կհզորացնի տեղական արտադրանքի հանդեպ պահանջը: Պետք է հիշենք, որ վրացական արտադրանքի պահանջի դեպքում կհզորանա մեր տնտեսությունը և կնպաստի լարիի ամրապնդմանը, ինչպես նաև կօգնի այն մարդկանց, ովքեր աշխատում են արտադրամասերում»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
«Պահանջիր վրացականը» ծրագիրը սկիզբ է առել հունվարի 12-ին, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ: