
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին հանդիպել է Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ջավադ Կղավամշահիդիին:
Հանդիպման օրակարգում երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցն է եղել: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի ու Իրանի միջև համագործակցության հետագա ծրագրերը:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին: Փոխանցում է պետական անվտանգության ծառայությունը։