
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին ընդունել է Վրաստանում գտնվող Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթին:
Ծառայության տարածած տեղեկատվության համաձայն` հանդիպմանը անդրադարձ է եղել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին։
Գոմելաուրին Ուեյնրայթին ծանոթացրել է Պետական անվտանգության ծառայության կողմից ահաբեկչության դեմ պայքարի գործում ձեռք բերած հաջողություններին: