Զավեշտալի են Բիձինա Իվանիշվիլիի քննադատությունները: Այսպես է արձագանքել «Պետությունը ժողովրդի համար» շարժման առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն՝ «Կվիրիս Պալիտրա» թերթի հետ հարցազրույցի ընթացքում: Հարցին, թե ինչպես է Բուրճուլաձեն վերաբերվում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ իր հասցեին քննադատություններին, Բուրճուլաձեն պատասխանել է . «Զվարճանում եմ հետաքրքիր պատմություններ լսելով։ Պարզվում է Ուգուլավայի կողմից պարգեւատրված ժամացույցը ձեռքիս եմ քայլում, երեք անգամ նշել եմ 60-ամյակս եւ այլն: Ինքն էլ է զվարճանում, երբ այս հայտարարություններն անում է տարբեր քաղաքներում: Ինչո՞ւ է նեղություն քաշում, մի թե՞ հնարավոր չէ Թբիլիսիից պատասխանել լրագրողների հարցերին»,֊ հայտարարել է Բուրճուլաձեն:
Ինչ վերաբերվում է Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը առ այն, որ Պաատա Բուրճուլաձեն «Վրացական երազանքի» աջակցության դիմաց մեծ գումար է պահանջել, Բուրճուլաձեն պատասխանել է, «Սա հումոր էր՝ կես թագավորություն եմ պահանջել, երեք ու կես միլիոն»։
«Ինչպես կարող եմ լուրջ պատասխանել նման ստերին։ Նա ստում է նաեւ այն մասին, որ Պաատա Բուրճուլաձեին չի հանդիպել ընտրություններից հետո: Իրականում, հենց 2012–ից հետո՝ ամռանը, իր ծովափնյա տուն է հրավիրել ինձ, չնայած սա ժխտում է չգիտես ինչու: Սրա վկան Գիա Խուխաշվիլին է, նա նույնպես մեզ հետ էր այդ ժամանակ»,֊ պատասխանել է Պաատա Բուրճուլաձեն: