
«Թուշեթիի ուղղությամբ շաբաթը մեկ անգամ իրականացվող թռիչքները տեղի բնակչության համար հսկայական օգնություն են»,-կառավարության մարտի 31-ի նիստում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
«Անցած շաբաթ համապատասխան գերատեսչություններին խնդրեցի, որ շաբաթը մեկ անգամ թռիչքներ կազմակերպեն Թուշեթիի ուղղությամբ: Շրջանը տարվա վեց ամիսներին փաստացիորեն մեկուսացված է լինում: Ուղղաթիռները կծառայեն հիմնականում սահմանապահներին, սակայն դրանցից կարող են օգտվել նաև տեղի բնակիչները»:
Հիշեցնենք՝ մարտի 30-ին Թբիլիսիից մեկնարկել է Թուշեթիի Ախմետայի շրջանի Ալվանի գյուղ իրականացվող առաջին չվերթը: Կառավարությունը փորձում է մայրաքաղաքին մոտ պահել բարձր լեռնային այս գոտին, որը բնակլիմայական պայմանների պատճառով տարվա կեսը փակ է լինում: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն: