
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Օրճոսանի բազայում ռուսներն ակտիվացել են, օգտագործել որոշակի տեխնիկա, կրակոցներ են եղել, ինչի հետևանքով անտառի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտարարել են, թե Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում զորավարժություններ են անցկացվում։
«Այս մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությանը: Բռնազավթած տարածքներում զորավարժություններ են: Ինչպես նաև, թեժ գծից ստացած տեղեկությունների համաձայն, բռնազավթած տարածքներում փոքր հրդեհ կա, որը բռնազավթած ուժերի` այսպես կոչված փրկարարական ծառայությունը կմարի սեղմ ժամկետներում»,- ասվում է պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ: