ՄԱԿ-ի 71-րդ գլխավոր ասամբլեայի 3-րդ հանձնաժողովի նիստի ելույթի ժամանակ Վրաստանի երիտասարդ պատվիրակության ներկայացուցիչ Թաթիա Դոլիձեն 193 մասնակից երկրներին հիշեցրել է մարդու իրավունքների պարբերաբար խախտումների մասին՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում: Ըստ Դոլիձեի՝ այս տարածքներում հարազատ լեզվով կրթություն ստանալը շարունակում է մնալ ամենասուր խնդիրներից մեկը, չեն զիջում նաև մարդկանց աառևանգումը և ապօրինի ձերբակալությունները, ինչպես նաև սեփականության իրավունքի չարաշահումը:
Օկուպացված տարածքներում, ըստ զեկուցողի, երեխաները զրկված են իրնքնադրսևորման իրավունքից: Նրանք չեն կարողանում հասարակության լիիրավ անդամ դառնալ՝ նոր կոնֆլիկտի վախի պատճառով: Դոլիձեն օրինակ է բերել նաև վրաց օլիմպիական չեմպիոն Գենո Պատրիաշվիլիի դեպքը, ով երեխա ժամանակ առևանգվել է ռուսական ուժերի կողմից, 100 օր եղել գերության մեջ: 2005-ին 11-ամյա Գենո Պատրիաշվիլին Հարավային Օսիայում ձերբակալվել է և ազատ արձակվել միայն 3 ամիս անց; 11 տարի անց նա Ռիոյում արժանանում է Եվրոպայի ոսկե մեդալի: Պատասխան խոսքում Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչն ասել է, թե Թբիլիսին շահարկում է հազարավոր վրացիների, աբխազների, օսերի և այլ ազգիների անունները, Աբխազիայի և Օսիայի հետ բարիդրացիական հարաբերությունները հաստատելու փոխարեն: Դոլիձեն այս հայտարարությունը որակել է որպես մոլորություն և նշել, թե անհերքելի է այն փաստը, որ Աբխազիայում և Ցխինվալիում անընդհատ խախտվում են երիտասարդների իրավունքները:
Տեղեկատվությունը՝ Newgeorgia-ի