Եվրամիության երկրներից չորս ամսվա ընթացքում Վրաստանի 1 260 քաղաքացի է հետհանձնվել։ Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը հետհանձնման մասին 1290 դիմում է ստացվել, որից 1260-ը բավարարվել է, մերժվել է 30-ը (2.3 տոկոս)։
Հատկանշական է, որ Վրաստանի քաղաքացիներն ամենաշատը Գերմանիայից են հետ վերադարձվել՝ 854 մարդ։ Այնուհետև Ֆրանսիան է` 105, Հոլանդիա` 102, Ավստրիա` 88, Շվեդիա `29, Հունաստան` 21։
Քաղաքացիների հետ վերադարձնելու ծախսերը հոգում է պահանջը ներկայացնող երկիրը։