«Ինչպես չեմ պատկերացնում, որ «Վրացական երազանքից» բացի այլ կուսակցություն կաջակցի ինձ, այնպես էլ դժվար է պատկերացնել, որ «Վրացական երազանքը» այլ թեկնածուի կաջակցի»,- այս մասին հայտարարել է նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքով, որևէ այլ կուսակցության աջակցությունն իր համար անընդունելի կլինի:
«Ամբողջությամբ հասկանում եմ «Վրացական երազանքում» ընթացող քննարկումները: Կուսակցության համար առանց այդ էլ դժվար է հրաժարվել սեփական թեկնածուից և աջակցել անկուսակցական թեկնածուի, այն դեպքում, երբ դեռ հայտնի չեն վերջնական թեկնածուները։ Հենց սա է պատճառը, որ «Վրացական երազանքը» ժամանակ է խնդրել մինչև սեպտեմբերի 8-ը, քանի որ սեպտեմբերի 8-ին վերջնականապես հայտնի կդառնան նախագահի թեկնածուների անունները»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: