
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտի կողմից այսօր առավոտյան Թբիլիսիի և Ախմետայի շրջանների Դուիսի և Օմալո գյուղերում իրականացրած հատուկ գործողության արդյունքում, ահաբեկչության ֆինանսավորման և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով 5 անձ է ձերբակալվել։
ՊԱԾ-ի հայտարարության համաձայն՝ ձերբակալվածները կապված են նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում վնասազերծված ահաբեկչական խմբի հետ և նրանց աջակցություն են ցուցաբերել։
ՊԱԾ-ի համաձայն՝ ձերբակալվել են Զուրաբ Գորնակիշվիլին, Ռուսլան Ալդամովը, Ռամազ Մարգոշվիլին, Բադուր Չոփանաշվիլին և Թեմիրլան Մաչալիկաշվիլին։
Ըստ հետաքննության՝ միջազգային ահաբեկչության մեջ մեղադրվող Ախմեդ Չատաևը ահաբեկչական ակտեր է ծրագրել իրականացնել Վրաստանում և Թուրքիայում։