
«Ուրեկիում և Շեկվեթիլիում տեղի ունեցած աղետի պատճառած վնասը կազմում է 155 հազար լարի»,- այս մասին տեղեկացնում է Օզուրգեթիի մունիցիպալիտետի մամլո ծառայությունը:
Գերատեսչության տեղեկացմամբ՝ օգոստոսի 23-ին տեղի ունեցած քամու և անձրևի հետևանքով Ուրեկիում և Նատանեբիում ծառեր են արմատախիլ եղել, պոկվել են տների տանիքներ, վնասվել են էլեկտրալարերը, փողոցների լուսարձակները, ավտոմեքենաներ և կոմերցիոն տարածքներ:
«Աղետի վերացման միջոցառումները սկսվել են երեկ, մաքրված է տեղական կարևորության ճանապարհներ, վերականգնված է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ուրեկիում և Նատանեբում 19 տան կտուր է վնասվել: Վնասն ամբողջությամբ կազմում է 155 հազար լարի»,- ասվում է հաղորդագրության մեջ: