«Շատ հաճելի է հետևել այս կենտրոնի զարգացմանը»,- ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնի հիմնադրման 2-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին:
Անդրադառնալով նաև Վրաստանին տրվող ամերիկյան M-240 գնդացիրներին, ԱՄՆ-ի դեսպանը ընդգծել է․ «Ուրախ եմ, որ կարողանում ենք Վրաստանին տրամադրել M-240 գնդացիրներ: Սրանք ՆԱՏՕ-ի ստանդարտներով գնդացիրներ են, որ ավելի են օգնելու Վրաստանին ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացում: Բացի դրանից, սա մեր նվիրվածության ու վճռականության ևս մեկ վառ օրինակ է»,- հայտարարել է դեսպանը:
Այսպիսով, Վրաստանի բանակում խորհրդային արտադրության գնդացիրները աստիճանաբար կփոխարինվեն ամերիկյան M-240 գնդացիրներով։