«Հանրապետական» կուսակցությունից հեռացած, այժմ «Կառուցման շարժում»-ը գլխավորող Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել:
Նրա խոսքով, ընդդիմությունը հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում պետք է համախմբվի միասնական թեկնածուի շուրջ:
«Ես պատրաստ եմ մասնակցել այս գործընթացին։ Մինչև օգոստոսի 15-ը մենք վերջնական որոշում կկայացնենք միասնական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ»,-ասել է Ուսուփաշվիլին՝ նշելով, որ երկիրը պետք է խուսափի «երազանքի լճացումից և ազգային վրեժից»:
Հիշեցնենք՝ Վրաստանում Սահմանադրական վերջին փոփոխությունների համաձայն՝ երկրի նախագահին այս տարեվերջին ուղղակի կարգով կընտրեն վերջին անգամ: