
Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական» կուսակցության նախկին ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ պատրաստվում է նոր քաղաքական ուժ հիմնել:
«Անկասկած, նոր քաղաքական կուսակցություն կլինի, սակայն, այն չի լինի միակն ու առաջատարը»,- հայտարարել է Ուսուփաշվիլին:
Վերջինս նաև նշել է, որ լուրջ առաջարկներ է անելու Վրաստանի քաղաքական կյանքում ակտիվ խաղացողներին։ ‹Երկրում արմատական փոփոխություններ անելու ժամանակն է»,- ասել է «Հանրապետական»-ի նախկին առաջնորդը: