«Ամենայն հավանականությամբ փետրվարին Դավիթ Ուսուփաշվիլիի և «Հանրապետական» կուսակցության նախկին անդամերի մասնակցությամբ նոր քաղաքական ուժ հիմնելու մասին հայատարարություն կարվի»,- այս մասին դեկտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հանրապետական» կուսակցության նախկին անդամ Վախթանգ Խմալաձեն:
Խմալաձեի խոսքերով, նոր քաղաքական կուսակցության շարքերում կարող են լինել ինչպես ընտրություններից հետո «Հանրապետական» կուսակցությունը լքած անդամները, այնպես էլ ուրիշներ: Այս մասին տեղեկացում է «interpressnews.ge» լրատվականը:
Խմալաձեն նշել է, որ լինելով խորհրդարանի իրավաբանական հարցերով վարչության ղեկավար, այսօր երկրի քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն չի ցուցաբերում: