Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն « ՈՒՆԻՎԵՐՍԱԼ Առողջապահության համակարգի առաջընթացը և միջազգային գնահատականը» վերնատառով՝ Համաշխարհային բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ունիվերսալ առողջապահական ծրագիրը չի փոխվի և չի վերադառնա թիրախային առողջապահության:
Սերգեենկոն նշել է, որ այսօր հնարավորություն կա, որ 3 տարի շարունակ առողջապահության ոլորտում իրականացված բարեփոխումները գնահատվեն այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային բանկը:
«Նրանք ունեն շատ հստակ, հասկանալի հաղորդագորություններ, որոնք ունեն երկու ուղղություն: Առաջինը՝ բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են ընթանում: Հիմնական ցուցանիշները զգալիորեն բարելավվել են: Կան հարցեր, որոնք մենք շատ մանրամասն կվերանայենք»,- հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, տնտեսության նախարարության, միջազգային կազմակերպությունների և բժշկական համայնքի ներկայացուցիչներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱՀՄ և Համաշխարհային բանկի ՀՄ կողմից իրականացված հետազոտության համաձայն, ավելացել է պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունների դաշտը, ամբուլատոր այցելությունը և այլն: