
«Georgian Water and Power» ընկերության բաժանորդների համար կենցաղային օգտագործման ջրի սակագինը կմնա անփոփոխ: Դեկտեմբերի 27-ին նման որոշում է կայացրել Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման սակագները կարգավորող ազգային հանձնաժողովը (ՍԵՄԵԿ-ը):
Մասնավորապես ջրաչափ օգտագործող բաժանորդները, ինչպես և նախկինում, մեկ խմ ջրի դիմաց կվաճարեն 0,225 լարի: Սակագինը անփոփոխ է մնում նաև ջրաչափ չտեղադրած բաժանորդների համար, նրանք մեկ անձի համար կվճարեն 2,667 լարի:
Ջրի սակագինը փոխվել է կոմերցիոն սպառողների համար: Նրանք մեկ խմ ջրի դիմաց 3,729 լարիի փոխարեն կվճարեն 3,743 լարի: