
Ուկրաինայի տարածքում արգելափակվել են ռուսական «Vkontakte», «Odnoklassniki» և «Mail.ru» սոցիալական կայքերը:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագարել։ Այն վերաբերում է Яндекс կայքին, որը կարգելափակվի երեք տարի ժամկետով, ինչպես նաև «Կասպերսիս Լաբորատորիա» և «Դոկտոր վեբ» կազմակերպություններին:
Ուկրաինան պատժամիջոցներ է ընդունել նաև ֆիզիկական (1228) և իրավաբանական անձանց (468 ) նկատմամբ: Դրանց թվում կան նաև մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ NTV plus-ը և Russia today-ը: