
Վրաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության համաձայն` Գիա Ցերցվաձեի ձերբակալման մասին Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունը և հյուպատոսությունը տեղյակ են եղել առաջին իսկ օրվանից:
Նրա խոսքերով` դեսպանատունը հունվարի 16-ին համապատասխան նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարություն:
«Հունվարի 16-ին մեր դեսպանատունը և հյուպատոսությունը տեղեկացվել են տեղի ունեցածի մասին և միևնույն օրը համապատասխան նոտա հղել Ուկրաինայի արտգործնախարարություն: Այժմ դեսպանատունը և հյուպատոսությունը կապի մեջ են Ուկրաինայի համապատասխան մարմինների և ձերբակալվածի իրավաբանի հետ: Ցուցաբերվում է ամեն տեսակի օգնություն»,— հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն: