
Ուկրաինայի սահմանապահները Խարկովի մարզում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի, քրեական հեղինակություն Սումբատ Աբասովին, ով հայտնի է Սումբատ Թբիլիսկի մականվամբ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը:
«Ձերբակալված է Սումբատ Թբիլիսկի մականվամբ օրենքով գողը: Վերջինս կասկածվում էր ապօրինի գործողություններ կատարելու մեջ»,-ասված է հայտարարությունում:
Ձերբակալված Սումբատ Աբասովին սահմանապահները ոստիկանությանն են փոխանցել: