Ուկրաինայի դատախազությունը կասեցրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ հարուցված գործի հետաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկիի հայտարարության վրա։ Վերջինիս խոսքով, գործի կասեցումը ապացուցում է, որ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ հանցավոր ուժերի հետ համագործակցելու մասին մեղադրանքները անհիմն են:
Դատախազությունը իր հերթին պարզաբանել է, որ հետաքննությունը կասեցվել է միջազգային համագործակցության շրջանակներում: