
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Ուկրաինան դատապարտում է Սիրիայի՝ Վրաստանից բռնազավթված Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման որոշումը:
Կիևում հայտնել են, որ Դամասկոսն այս քայլով խախտել է միջազգային իրավունքը:
«Սիրիայի կառավարությունը ցանկանում է Կրեմլին հաճույք պատճառել»,- ասվում է հայտարարությունում և նշվում, որ Ուկրաինան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: