
«Պետանվտանգության կամ որևէ նախարարի հրաժարականը «Միացյալ ազգային շարժման» երազանքն ու ցանկությունն է»,- իշխող թիմի անդամ Էկա Բեսելիան այսպես է արձագանքել ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի պատճառով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջին:
Բեսելիան նշել է, թե կարևոր է փաստերը ճիշտ գնահատել:
«Հետաքննություն սկսելը ճիշտ որոշում էր, իսկ պետանվտանգության ծառայության ղեկավարի կամ որևէ նախարարի հրաժարականի պահանջը «Ազգային շարժման» երազանքն ու ցանկությունն է: Այդ երազանքներով և ցանկություններով չենք կարող շարժվել: Ամեն ինչ պետք է պարզի հետաքննությունը, որպեսզի ճիշտ գնահատական տրվի»,-հայտարարել է Բեսելիան: