Սեպտեմբերի 28-ին Թբիլիսի կժամանի Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նորանշանակ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Լրատվամիջոցների փոխանցմամբ, այցի շրջանակներում ՈՒԵՖԱ-ի նորանշանակ նախագահը կքննարկի 2017թ. Վրաստանում 19 տարեկանների Եվրոպայի առաջնության կազմակերպման, ինչպես նաև այլ հարցեր: Հիշեցնենք՝ Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար, 48-ամյա Ալեքսանդր Չեֆերինը Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահի պաշտոնում ընտրվեց սեպտեմբեր 14-ին: Աթենքում տեղի ունեցած արտահերթ կոնգրեսում նրա օգտին քվեարկեց միության անդամների մեծ մասը: