2011 թ. մայիսի 26-ին Դաթո Ախալայան անվտանգության աշխատակիցներին այպիսի հրաման է տվել` «որքան շատ ձերբակալեք, այնքան շատ կվարձատրվեք»: Վրաստանի գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 20-ին հրապարկել է Ախալայի այս խոսքերը հաստատող տեսանյութը: Դատախազության տեղեկատվության համաձայն`գերատեսչությունը ձեռք է բերել այդ տարիներին ՆԳՆ-ի ներքո գործող Սահմանադրական անվտանգության վարչության կողմից մայիսի 26-ի գիշերը նկարհանած նոր կադրեր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է այդ տարիների վարչության ղեկավարը (Դաթո Ախալայան) աշխատակիցներին հրամայում ձերբակալել բոլոր ցուցարարներին՝ փոխարենը յուրաքանչյուր ձերբակալած քաղաքացու համար խոստանալով բարձր հավելավճար: Ըստ դատախազության, միայն այդ երեկո ձերբակալվածների համար Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցները ստացել են 900 հազար լարի հավելավճար:«Մայիսի 26»-ի գործով հետաքննությունը մինչ օրս շարունակվում է:
Դատախազությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ հայտնի է, որ մայիսի 26-ի գիշերային ձերբակալությունները կատարվել են Վրաստանի Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի ուղիղ հրամանով ու գլխավորությամբ: «Դա նշանակում է հարձակում քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդկանց վրա՝ նպատակ ունենալով նրանց, ահաբեկել ու պատժել, որպեսզի ցույցերը շարունակություն չունենան»,-նշում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ` «Մայիսի 26-ի» գործով Վանո Մերաբիշվիլին մեղավոր է ճանաչվել ծառայողական լիազորությունները չարաշահելու համար: Նա մեղադրվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասի բ ենթակետով`դատապարտվելով 4,5 տարի ազատազրկմամբ:
Նույն հոդվածով գործը շարունակվում է Դավիթ Ախալայայի, Վասիլ Լելուաշվիլիի, Ռևազ Շիուկաշվիլիի և Լևան Քարդավայի նկատմամբ: Նրանց սպառնում է 5-8 տարի ազատազրկում: Տեղեկացնում է «interpressnews»-ը:
Դատախազության հրապարակած տեսանյութը կարող եք դիտել այս հասցեով: