Վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ սահմանադրական փոփոխությունների հարցով որոշել են դիմել Վենետիկի հանձանժողիվին:
Transparency international-Georgia, Բաց հասարակություն-Վրաստան, Արդար ընտրություններ, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ՀԿ-ները 13 էջից բաղկացած նամակ են կազմել, որում առաջ են քաշել սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները:
Փաստաթղթում նշվում են սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած բացթողումները, ուշադրություն է դարձվում հատկապես ընտրական համակարգին:
«Չբաշխված մանդատները չպետք է տրվեն միայն հաղթած կուսակցությանը: Դրանք պետք է բաժանվեն բոլոր մասնակից կուսակցությունների միջև»,-ասված է Վենետիկի հանձնաժողովին ուղղված նամակում:
Փաստաթուղթում նշվում է նախագահի ընտրության ուղիղ կարգի փոփոխության մասին։ ՀԿ-ները բացատրում են, թե ինչու չեն համաձայնում իշխող թիմի կողմից առաջարկած փոփոխությունների հետ:
ՀԿ-ները հույս են հայտնել, որ Վենտիկի հանձնաժողովը կկիսի իրենց դիրքորշումը։