Արդարադատության բարձրագույն խորհուրդը հարցազրույցներ է անցկացնում դատավորի պաշտոնում ցմահ նշանակումների առիթով մի խումբ թեկնածուների հետ: Թեկնածուների թվում կան ռեզոնանսային գործերի դատավորներ, նրանց թվում է նաև Ռուսթավի 2 հեռուստաընկերության գործով դատավոր Նաթիա Գուջափիձեն:
«Սա որոշիչ պայքար է Ադեիշվիլիի (նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի մասին է խոսքը) մնացորդների հետ, ես նրանց կլան չեմ անվանում: Այս հարցազրույցները հատկապես կարևոր են, որպեսզի դատավորները զգան, որ պատասխանատու են միայն իրենց խղճի առջև»,- հայտարարել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեն:
Բացի Նաթիա Գաջուփիձեից հարցազրույցներ կանցնեն նաև այլ ռեզոնանսային գործերի դատավորներ:
«Չեմ զիջելու, եթե մարդը այնպիսի անցյալ ունի, որը հարցեր է առաջացնում: Կարծում եմ դա կարևոր է: Մենք թեկնածուների մասին բավականին տեղեկություններ ունենք»,- հայտարարել է Արդարադատության բարձրագույն խորհրդի մեկ այլ անդամ Նազի Ձանեզաշվիլին: