Վրաստտանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին անդրադարձել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձություններին:«Եթե որեւէ մեկը խնդիրներ ստեղծի «Ռուսթավի 2»-ի համար` բռնություն կիրառելով, ես հրաժարական կտամ»,- եթերից հայտարարել է Ուսուփաշվիլին: Ըստ նրա, խնդիրներ ստեղծելը կարող է ձեռնտու լինել թե՛ հեռուստաընկերության կողմակիցներին, թե՛ հակառակորդներին:
«Այս գործընթացն ինձ այնքան անհասկանալի է թվում և այնպիսի անհավանական բաներ են տեղի ունենում, որ հնարավոր եմ համարում այն, որ ինչ-որ մեկն ուզում է խնդիրներ ստեղծել ձեզ համար, ձեր կողմակալության պատճառով, կամ էլ հակառակը` խնդիրներ ստեծում են նրանք, ովքեր նպատակ ունեն դրանից օգուտ ստանալ»: Ուսուփաշվիլին «Ռուստավի 2»-ը համարում է կողմնակալ լրատվամիջոց, որը ներկայացնում է միայն մեկ կուսակցության հետաքրքրությունները:
«Դուք կոնկրետ քաղաքական ուժի քարոզչության և գաղափարախոսության բաղկացուցիչ մասն եք, դա այդպես է և պետք է ընդունեք այս իրողությունը: Ձեր իրավունքն է կողմնակալ լինելն ու ստելը, սակայն ով էլ ցանկանա փակել ձեր բերանը` պարտվելու է»,- ասել է Ուսուփաշվիլին: