Վրաստանի փոխվարչապետ, Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան անդրադարձել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հայտարարությանը։
«Նա, ով դեմ է հանդես գալիս Վրաստանի միասնականությանն ու ամբողջականությանը, համարժեք պատասխան կստանա»,-այսպես է պատասխանել Ջեջելավան Լուժկովի՝ ևս մեկ անգամ Վրաստան այցելելու մտադրությանը։
Հիշեցնենք՝ Յուրի Լուժկովը, ով մայիսյան տոներին Թբիլիսիում էր, վերադառնալով Ռուսատան, ասել է, որ մտադիր է ևս մեկ անգամ այցելել Վրաստան․ Հարսանիքի է հրավիրված։
Վրաստանի ԱԳՆ-ը Մոսկվայի նախկին քաղաքապետին արդեն ընդգրկել է «սև ցուցակում»։ Վերջինս մի քանի անգամ այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա և Հարավային Օսիա՝ խախտելով Վրաստանի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը։