Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Ընտրական սուբյեկտները տարբեր կերպ են պատրաստվում ընտրություններին։ Որոշ քաղաքական խմբեր սեփական կուսակցությունների արած «լավ գործերն» են քարոզում, որոշները՝ քննադատում իշխող կուսակցությանը:
Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունները եւ քաղաքական միավորումները, որոնք պաշտոնապես գրանցվել են Վրաստանի ԿԸՀ-ի կողմից, հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Մինչ այս պահը, Վրաստանի ԿԸՀ֊ին է դիմել 64 կուսակցություն, որոնցից 18-ի գրանցման հայտը մերժվել է՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին չբավարարելու պատճառաբանությամբ: Այսպիսով, Վրաստանի քաղաքացիները ընտրություն են կատարելու հետեւյալ 46 կուսակցությունների միջեւ:
ԿԸՀ-ի ցուցակում առաջին տեղն է գտել «ժողովրդական կառավարություն» քաղաքական միավորումը։ Կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է այս տարվա փետրվար ամսին։ Քաղաքական այս կառույցի հիմնադիրներն են 1994 թվականին, Քվեմո Քարթլիի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիսացած Լեւան Մամալաձեն եւ Վրաստանի Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Սուլխան Մոլաշվիլին: Կուսակցությունը, սակայն, ղեկավարում է Զուրաբ Կոբիաշվիլին, ներկայացնում՝ Լաշա Շուկաձեն:
«Խաղաղություն Վրաստանին» քաղաքական միավորումը ընտրություններին է մասնակցում «Դավիթ Թեվզաձե- Վրաստանի խաղաղության համար» անվանումով:
Գեներալ֊լեյտենանտ Դավիթ Թեվզաձեն, ով ղեկավարում է քաղաքական այս կարույցը, 1998֊ից մինչեւ 2004թ․ զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը:
«Միություն արդարության րականգնման համար, ազգի ձայնը՝ Աստված է մեր ճշմարտությունը» կարգախոսով քաղաքական միավորումը ընտրություններին կմասնակցի «Զվիադի ճանապարհը՝ Աստծո անունով» անվանումով։ Այս շարժման ղեկավարն է Միխեիլ Սալուաշվիլին: Կուսակցությունն իր ընտրական ծրագրում առաջարկում է որդեգրել ռազմական չեզոքության թեզը, ինչպես նաեւ ծրագրում է ստեղծել միջպետական տարածաշրջանային կազմակերպություն՝ «Չեզոք գոտու երկրների միություն», որի մեջ կընդգրկվեն Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը: Կուսակցությունն ունի իր հիմնը, դրոշը, լոգոն, սակայն դեռեւս չի հայտարարել վերջնական կարգախոսի մասին:
Վրաստանի կոմունիստական կուսակցությունը ընտրություններին հանդես է գալիս «Վրաստանի կոմունիստական կուսակցություն-ստալինիստներ» ինքնությամբ: Կուսակցությունը ղեկավարում է Իվանե Ծիկլաուրին: Կուսակցությունն արդեն իսկ երկու կարգախոս ունի․ «Հայրենակիցներ, միավորվե՛ք» եւ «Հետ դեպի ապագան»: Կուսակցությունը հիմնվել է 1920 թվականին:
«Վրաստան» կուսակցությունը ղեկավարում է Գիորգի Լիլուաշվիլին: Լիլուաշվիլին գտնում է, որ Վրաստանում ուժեղացնելու կարիք ունեն բուհերը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության գործառույթը:
ԿԸՀ֊ում գրանցված, «Ճշմարտության ժամանակն է» կարգախոսով «Մեր հայրենիք» կուսակցության ղեկավարն է Զվիադ Չիտիշվիլին: 1917 թվականին հիմնադրված «Ժողովրդական կուսակցությունը» հանդես է գալիս «ժողովրդական կուսակցություն- մարդկանց հետ եւ մարդկանց համար» կարգախոսով։ Կուսակցությունը շեշտը դնում է պետության տնտեսության եւ արտաքին քաղաքականության վրա: Քաղաքական այս ուժի ղեկավարը Իվանե (Մամուկա) Գիորգաձեն է:
«Վրաստանի եվրոպական ժողովրդավարներ» քաղաքական միավորումն ընտրություններին կներկայանա որպես «Եվրոպական դեմոկրատներ»: Կուսակցության ղեկավարն է Պաատա Դավիթայան: Կուսակցությունը մեծապես կարեւորում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ աբխազների հետբարիդրացիական հարաբերություններ ստեղծելու վրա:
«Վրաստանի պահպանողական կուսակցության» ղեկավարն է Իրակլի Կոբրավան, «Ոչ մի չիրականացված խոստում»-ն էլ այս կառույցի խոստումն է: Կուսակցության գաղափարական ուղղվածությունը աջակողմյան է, այն ստեղծվել է 1995 թվականին:
«Միավորված ժողովրդավարական շարժում» կուսակցությունը ղեկավարում է Նինո Բուրջանաձեն: Վերջինիս գլխավոր նպատակներից է Վրաստանը դարձնել առանց բլոկի պետություն: Կուսակցությունն ունի խորհրդանիշ եւ դրոշ, հանդես է գալիս «ժողովրդավարությունն այսօր» կարգախոսով։
1988 թվականին ստեղծված «Վրաստանի ազգային միասնության կուսակցությունը» ղեկավարում է Գիորգի Ճինճարաուլին: Կուսակցության կարգախոսն է՝ «Կադրերն են որոշում ամեն ինչ»:
«Չեզոք Վրաստան» քաղաքական միավորումը ընտրություններին ներկայանում է «Կվարագցելիա-սոցիալիստներ» անվանումով եւ արդեն իսկ հասցրել է աղմուկ է բարձրացնել: Որոշ կուսակցություններ դիմել ըն ԿԸՀ-ին կուսակցությանը գրանցումից զրկելու պահանջով, սակայն ԿԸՀ-ն մինչեւ սեպտեմբերի ութը կուսակցությանը ժամանակ է տվել՝ անհրաժեշտ պաշտոնական փաստաթղթերը ներկայացնելու պահանջով:
«Պրոլետարներ բոլոր երկրների, միավորվեք», սա է Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցության կարգախոսը: Կուսակցության ղեկավարն է Թեմուր Փիփիան: Ի դեպ, հարկ է նշել, որ վերջինս ձերբակալվել էր լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելուց հետո:
«Դավիթ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերերի դաշինք» կուսակցությունը ներկայանում է «Մեկ սիրտ-համարձակ եւ արժանի» կարգախոսով: Կուսակցության ղեկավարն է Դավիթ Թարխան֊Մոուրավին: 2012 թվականի դեկտեմբերին ստեղծված այս կուսակցությունը միակն է Վրաստանում, որ հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում է հնչեցրել։
Ընդդիմադիր «Շալվա Նաթելաշվիլի-Վրաստանի լեյբորիստական կուսակցության» ղեկավարն է Շալվա Նաթելաշվիլին: Կուսակցությունը հիմնվել է 1996 թվականին: Կուսակցության կարգախոսն է՝ «Երկրում ավելի շատ հարուստ մարդ եւ ոչ մի միլիոնատեր քաղաքականությունում»։
«Մերաբ Կոստավայի հանրությունը» կուսակցության քաղաքական ուղղությունն աջակողմյան է: Վաժա Ադամիայի ղեկավարած կուսակցության կարգախոսն է՝ «ժողովրդին բարձրացնողը ինքը կբարձրանա մինչեւ երկինք»: Կուսակցությունը հիմնվել է 1990 թվականին:
Խաթունա Մաճավարիանիի ղեկավարած «Կանանց կուսակցությունը» ընտրություններին կմասնակցի «Արդարության եւ հավասարության համար» կարգախոսով: Կուսակցության գլխավոր նպատակներից է խորհրդարանում ընդունել կանանց թվաքանակի ավելացման վերաբերյալ քվոտա (խորհրդարանի 150 անդամից այս պահին 17-ն են կանայք, ըստ կուսակցության կանանց քանակը պիտի լինի առնվազն 38):
«Ձախակողմյան դաշինքի»֊ի կարգախոսն է «Մենք ենք մեր տերը»: Կուսակցության ղեկավարներն են Կախա Ձագանիան, Սոսո Շատբերաշվիլին, Պաատա Ջիբլաձեն եւ Արչիլ Բենաձեն: Կուսակցությունը պնդում է, որ իր նպատակն է կենսաթոշակների ավելացումը, ուսուցիչների բարձր աշխատավարձը, ուսանողների վարձավճարների ապահովումը, միջին խավի ձեւավորումն ու եվրոպական ինտեգրացիան:
«ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցությունը ստեղծվել էՆինո Բուրջանաձեի կողմից, 2016-ից, սակայն, կուսակցությունը ղեկավարում է Դավիթ Ասպանիձեն:
Թամազ Մեճիաուրին միասնական Վրաստանի համար» կուսակցությունը ստեղծվել է 2016 թվականին, այն բանից հետո, երբ Մեճիաուրին դուրս եկավ «Վրացական երազանք» կուսակցության շարքերից: Մեճիաուրիի պնդմամբ, իր կուսակցությունը ոչ արեւմտամետ է, ոչ ռուսամետ, այն վրաստանամետ է:
Կախա Կուկավայի ղեկավարած «Ազատ Վրաստան» կուսակցության հին վրացերենով կարգախոսն է՝ «Մենք ենք մեր երկրի տերը»: Արդարադատության քաղաքականացումը արմատախիլ անելն ու երկրում աղքատների եւ հարուստնեի միջեւ անջրպետի վերացումը, արտաքին քաղաքականության զարգացումը, ազգային համաձայնության հասնելը կուսակցության ընտրական ծրագրի հիմնական կետերն են:
Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է 2009 թ-ին։
Քաղաքական այս թիմը մեծամասամբ ձեւավորվել է 2007 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած բռնություններից հետո: Կուսակցությունը խոստանում է ավելացնել քաղաքացիների կենսաթոշակները, նվազագույն սպառողական զամբյուղն ու աշխատավարձերը:
Վաստանի թերեւս ամենահզոր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ակտիվորեն վարում է նախընտրական քարոզարշավը: Այս ընտրություններում կուսակցությունը շեշտը դնում է տնտեսության եւ գործազրկության հետ պայքարի վրա: Միխեիլ Սահակաշվիլիի ստեղծած քաղաքական այս կառույցը, ԿԸՀ-ում գրանցվել է կուսակցության քարտուղար Սերգո Րատիանիի կողմից:
«Նոր աջեր» կուսակցությունը հիմնվել է դեռեւս Էդուարդ Շեւարդնաձեի ղեկավարման շրջանում: Կուսակցության ծրագիրը հիմնականում 4 ուղղություն է ներառում․ տնտեսության զարգացում եւ փոքր բիզնեսի աջակցություն, վրացական գյուղի փրկությունը եւ ինքնավարության բարյձրացում, առողջապահության հասանելիություն, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կրթություն: Կուսակցության ղեկավարն է Մամուկա Կացիտաձեն:
Ազգային ժողովրդավարական կուսակցությունը հայտնի է եղել 1917-21 թթ: Իր ողջ պատմության ընթացքում խորհրդարանում ընդհամենը 2 անգամ է մանդատ ձեռք բերել: Կուսակցության ղեկավարն է Բաչուկի Քարդավան, կառույցի կարգախոսն է «Ճշմարտությունը միշտ եւ բոլորի համար»:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռեւս չի ներկայացրել իր նախընտրական ծրագիրը, ինչպես նաեւ անհասանելի է կուսակցության ինտերնետային կայքը: ԿԸՀ-ում որպես կուսակցության ղեկավարներ են ներկայացվել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Աշխատողների սոցիալիստական կուսակցության» ֆեյսբուքյան էջի վերջին գրառումն արվել է ապրիլի 8-ին, կուսակցության ղեկավարն է Թամազ Ջափոշվիլին: Կուսակցությունը հիմնվել է 1920թ-ին:
Ազատություն – Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը կուսակցության ղեկավարն է՝ Մալխազ Գորգասլիձեն: Այս քաղաքական կազմակերպությունը եւս հատուկ ակտիվությամբ աչքի չի ընկնում։
«Ազգաին ժողովրդավարական շարժում»֊ը ընտրություններին մասնակցում է «նոր Վրաստան» Բադրի Պատարկացիշվիլիի ընտրական շտաբ անվանումով: Կուսակցության ղեկավարն է Դավիթ Շուկակիձեն: Կուսակցությունը համացանցում հասանելի չէ, այն չունի կայք եւ ֆեյսբուքյան էջ:
Վրաստանի միապետական շարժում «Թագավորական թագ» կուսակցության ղեկավարն է Իա Բագրատիոն Մուխրանելին: Վերջինս վրաց ազնվականներից է սերում: Օգոստոսի 19֊ին ԿԸՀ֊ի տվյալներով կուսակցությունը դեռեւս գրանցման գործընթացում է:
«Գիորգի Լաղիձե-ապագա Վրաստան» կուսակցությունը պահանջում է պետական ծառայողներին եւ հարուստներին զրկել առողջապահական ապահովագրությունից ու սոցիալական այլ արտոնություններից:
«Վրաստանի դասախոսների միություն» քաղաքական միավորումը կմասնակցի ընտրություններին «Եվրոպական Վրաստան» անվանումով: Կուսակցության ղեկավարն է Նուգզար Ծերեթելին: Առաջին անգամ կուսակցությունը գրանցվել է 1999 թվականին: Կուսակցության կարգախոսն է՝ «Աստված, սիրել տուր վրացուն Վրաստանը»։
«Ջոնդի Բաղաթուրիա վրացական խումբ» կուսակցությունը ԿԸՀ-ին է դիմել երկրում հանրաքվե անցկացնելու պահանջով։ Հանրաքվեն Վրաստանի՝ ՆԱՏՕ֊ին անդամակցությանն է վերբերում: ԿԸՀ-ն, սակայն, մերժել է կուսակցության առաջարկը: Բաղաթուրիան պատրաստվում է մոտ ապագայում այլ կերպ շարադրված նույն հարցով դիմել ԿԸՀ-ին: Վրացական խումբը կենտրոնամետ կուսակցություն է եւ 8 հազար աջակից ունի:
«Վրաց ավանդապաշտներ» կուսակցությունը ներկա պահին հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից: Կուսակցության ղեկավարն է Ակակի Ասաթիանին: Վրաստանի ուժեղ վետերանների եւ հայրենասերերի քաղաքական շարժում կուսակցության ղեկավարն է Գիա Բերձենիձեն: Կուսակցության ֆեյսբուքյան էջի հետեւողների թվաքանակը չի գերազանցում 700-ը:
Օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի հիմնած կուսակությունը՝ «Պետությունը ժողովրդի համար» վերջերս միավորվեց նորաստեղծ «Նոր ընտրություն» կուսակցության հետ: Կուսակցության կազմում են նաեւ «Նոր աջեր», «Նոր Վրաստան» եւ «Նոր քաղաքական կենտրոն» կուսակցությունները: Բլոկի ստեղծման մասին կուսակցությունները հայտարարել են օգոստոսի 8-ին:
1997 թվականին հիմնված «Քրիստոնյա պահպանողականներ» կուսակցությունը հետեւյալ կարգախոսն ունի՝ «Ինչպես Աստված, հայրենիքն էլ մեկ է երկրի վրա»: Կուսակցության ղեկավարն է Շոթա Մալաշխիան:
«Նոր քրիստոնյա-դեմոկրատներ» կուսակցության ղեկավարն է Նիկոլոզ Ջոգլիձեն:
«Առաջադեմ ժողովրդավարական շարժում» կուսակցությունը «Ձեզանից, ձեզ համար, Ձեզ հետ միասին» կարգախոսն ունի։ Կուսակցության ղեկավարն է Լաշա Ստուրուան:
«Ձայնդ տուր ում ուզում ես, ընտրիր Վրաստանը» կարգախոսը պատկանում է «Ազգային ֆորում» կուսակցությանը: Կուսակցության ղեկավարն է Գոչա Ջաբիձեն:
«Ուսուփաշվիլի-Հանրապետականներ» կուսակցության ղեկավարն է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Խաթունա Սամնիձեն: Հանրապետականները մի շարք կարեւոր պաշտոններ են զբաղեցրել վերջին 4 տարիների ընթացքում, սակայն ընտրություններին մասնակցում է առանձին ցուցակով։
«ժողովրդավարական թարմացում՝ մեր Վրաստանը կփայլի» քաղաքական միավորումն ընտրություններին կներկայանա «Մերոնք» անվանումով: Կուսակցության ղեկավարն է Նինո Սամադալաշվիլին:
Զուգահեևաբար Զուրաբ Տկղեմալաձեի ղեկավարած «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանին» կուսակցությունն ընտրություններին կներկայանա «Թոփաձե-արդյունաբերողներ» անվամբ: