Ովքեր են Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի 5 ինքնակառավարվող քաղաքներում և 59 մունիցիպալիտետում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման ընտրություններ: Մայրաքաղաք Թբիլիսին նույնպես քաղաքապետ կընտրի: Բացի քաղաքապետից մայրաքաղաքում կընտրեն նաև Քաղաքային խորհրդի պատգամավորների:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենում 3 տարին մեկ անգամ՝ երկրում ՏԻՄ ընտրությունների հետ մեկտեղ: Քաղաքային խորհուրդը կազմված է 50 պատգամավորից, որոնցց 25-ը մեծամասնական, մյուս 25-ը` համամասնական ընտրակարգով: Մեծամասնական պատգամավոր է ընտրվում, ընտրություններում ձայների առավելագույնը ստացող թեկնածուն:

Առաջին փուլով քաղաքապետ ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել քվեների 50 տոկոսից ավելին: Ընդհանուր քվեների այս քանակը չստանալու պարագայում տեղի է ունենում երկրորդ փուլ, որին մասնակցում առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենում առաջին փուլից երկու շաբաթ անց: 2017 թվականի Վրաստանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 3 միլիոն 500 հազար ընտրող, որից մոտ 1 միլիոնը` Թբիլիսիում:

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 13  թեկնածու: Մինչ այս անցկացված տարբեր հարցումների համաձայն՝ առավել բարձր վարկանիշն ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, որին հաջորդում է անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին, այնուհետև «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին: Հատկանշական է, որ մինչ այս Ալեկո Էլիսաշվիլին Կախա Կալաձեին հրավիրում էր հեռուստադեբատի, ինչին ի պատասխան վերջինս ասում էր, թե դեբատների կմասնակցի միայն Զաալ Ուդումաշվիլիի հետ, քանի որ, ըստ ռեյտինգի, երկրորդ տեղում Ուդումաշվիլին է: Այս հայտարարությունից հետո, «Ռուսթավի 2»-ի պատվերով հարցում իրականացվեց, որտեղ ասվում էր, թե Թբիլիսիի բնակչության մեծ մասը իր ձայնը տալու է իշխող թիմի թեկնածուին, իսկ երկրորդ տեղում Զաալ Ուդումաշվիլին է՝ Էլիսաշվիլիի հետ հավասար ձայներով:

22449287_1883652458331559_262991218_o

Կախա Կալաձեի թեկնածությունը քննարկվում էր դեռևս ապրիլ ամսից: Չնայած վերջինս զերծ էր մնում մեկնաբանություններ անելուց: Մի շարք թերթեր գրում էին, որ հենց Կալաձեն է լինելու Վրացական երազանքի թեկնածուն, քանի որ Կալաձեն իշխող թիմում եւ կառավարությունում բարձր դիրքեր է զբաղեցրել, հանդիսացել է Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիայի նախընտրական շտաբի պետը:

39-ամյա Կախա Կալաձեի թեկնածությունը իշխող թիմը առաջադրեց այս տարվա հուլիսի 1-ին: Նախկին փոխվարչապետն ու Էներգետիկայի նախկին նախարարը իշխող Վրացական երազանքին է միացել 2011 թվականին՝ 20-ամյա ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո: Իշխանական թեկնածուի նախընտրական ծրագրի համաձայն՝ իրենց համար առաջնահերթություններ են սոցիալական հարցերը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, Թբիլիսիի պատմանակ հատվածի` «Հին Թիֆլիսի» պահպանումը, երթևեկության կարգավորումը, կայանատեղիների ու հանրային տրանսպորտի խնդիրները

22449159_1883652468331558_161823305_o

«Միացյալ ազգային շարժումից» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել արդեն նախկին հաղորդավար Զաալ Ուդումաշվիլին, ով աշխատել է վերոնշյալ կուսակցության շահերը պաշտպանող «Ռուսթավիհեռուստաընկերությունում: Կուսակցությունը Ուդումաշվիլիի թեկնածությունն առաջադրել է հունիսի 26-ին, ով, այդ օրվանից իրեն համարում է «զայրացած թբիլիսցիների» քաղաքապետ:

Ուդումաշվիլիի նախընտրական ծրագրի համաձայն՝ իրենք ուշադրություն են դարձնելու սոցիալական խնդիրներին, ապօրինի շինարարության դեմ են պայքարելու: Առաջնահերթությունների թվին են պատկանում նաև խցանումներն ու էկոլոգիան, ինչպես նաև վթարային շենքերը:

22425915_1883652454998226_236059871_o«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, որը 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո անջատվել է «Միացյալ ազգային շարժում»-ից, քաղաքապետի թեկնածու է առաջադրել Էլենե Խոշտարիային, ով խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ Թբիլիսիի Վակե թաղամասից պատգամավորի մեծամասնական թեկնածու էր: Խոշատարիան երկրորդ փուլում պարտվեց իշխանական թեկնածու Բիձինա Գեգիձեին:

39-ամյա Խոշտարիան իր նախընտրական ծրագիրը ներկայացրել է հուլիսի 14-ին, որտեղ ուշադրություն է դարձված տնտեսապես անապահով ընտրանիքներին, աշխատատեղերի ստեղծմանը, քաղաքային ենթակառուցվածքներին վերաբերող տարբեր ծրագրերի իրականացմանը:

22449280_1883652451664893_302556660_oՆախկին լրագրող է նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ի թեկնածու 47-ամյա Իրմա Ինաշվիլին: Վերջինս հանդիսանում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ և «Վրաստանի հայրենասերներ» խմբակցության ղեկավար: Ինաշվիլին լրագրությամբ է զբաղվել 1993 թվականից: Ինաշվիլին քաղաքի հիմնական խնդիրն է համարում խցանումները, շրջակա միջավայրը, տրանսպորտային համակարգը:

Գրիգոր Վաշաձեն իր կողմից հիմնած «Նոր Վրաստան» կուսակցությունից քաղաքապետի թեկնածուն է: Նա նույնպես եղել է «Միացյալ ազգային շարժման» անդամ, Սաակաշվիլիի կառավարման տարիներին մի շարք պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ հանդիսացել է արդարադատության փոխնախարար: 2012 թվականին «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակով ընտրվել է խորհրդարանի պատգամավոր: 22449305_1883652461664892_999840029_oՎաշաձեի անվան հետ է կապվում արդարադատության տների ստեղծումն ու կառավարումը: Այժմ Վաշաձեն առաջարկում Է՝ «Թբիլիսին առաջինների շարքում» կարգախոսը, որի համաձայն, իր ընտրվելու դեպքում, Վրաստանի մայրաքաղաքը կնմանվի աշխարհի առաջատար քաղաքներին: Վաշաձեի համար առաջնահերթություններ են հանրային տրանսպորտը, նորամուծական ծրագրերի ներդրումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը: Նոր Վրաստանի ղեկավարը գտնում է, որ նորարարության օգնությամբ էական փոփոխությունների է կարելի հասնել, ընդհուպ մինչեւ քննադատելով գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիային, ում որոշմամբ գնված բնական գազով ավտոբուսները Վաշաձեի համաձայն հնացած են, քանի որ` «եկել է էլեկտրական ավտոբուսների ժամանակը»:

22450580_1883652448331560_526164371_oԹբիլիսիի քաղաքապետ թերևս առավել լայնորեն քննարկվող թեկնածուն Վրաստանի «Լեյբորիստական» կուսակցության ներկայացուցիչ Գիորգի Գուգավան: Կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելավիլին նրան ներկայացնելու ժամանակ ասել էր. «Խնդիրներ կունենաք՝ Գուգավան կգա, ջուրը կկտրեն՝ Գուգավան կգա, հիվանդ կլինեք՝ Գուգավան կգա…»: Գուգավան կգա, արտահայտությունը ծաղրի առարկա էր դարձել ոչ միայն ֆեյսբուքյան տիրույթում, այլեւ որոշ լրատվամիջոցներում: Գիորգի Գուգավան ընտրողներին խոստանում է էլեկտրաէներգիայի ցածր գին (11 թեթրի), աշխատատեղեր: «Շատ բան ունենք անելու, բայց եթե մի խոսքով ասեմ՝ մենք ծառայելու ենք ժողովրդին»,- հայտարարել է Գուգավան:

Վերջինս նաև հայտարարել է, թե քաղաքապետարանին անվտանգության աշխատակիցների կարիք չունի, նաև ծառայողական ավոտմեքենաներ չեն լինի: «Թող քաղաքապետը բարի գտնվի և երթևեկի կամ սեփական ավտոմեքենայով, կամ էլ հանրային տրանսպորտով»:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Թողնել պատասխան