Հոկտեմբերի 9-ին Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին ներկայացրել է իր թիմի անդամներին: Նրանք են`
Դավիթ Նիկոլաիշվիլի– ուրբանիստ, կրթությունը ստացել է ԱՄՆ-ի Ցինինատ քաղաքում
Վատո Սուրգուլիձե – կրթությունը ստացել է Բոստոնում, զբաղեցրել է Առողջապահության նախարի տեղակալի պաշտոնը
Դևի Տաբիձե –բժիշկ, ակադեմիկոս
Նատո Կորվելաձե – 28 տարի զբաղվել է բնապահպանական գործունեությամբ
Սանդրո Սարալաձե – ճարտարապետ, սովորել է Թբիլիսիի տեխնիկական համալսարանում
Նինո Կորձախիա – ճարտարապետ, ներգրավված է եղել Թբիլիսիի պատմական ժառանգության վերականգնման և վերանորոգման աշխատանքներում
Նանա Օքրուաշվիլի – թանգարանային գործունեության մասնագետ, 2007-2016 թթ․ զբաղեցրել է Տիկնիկային թանգարանի տնօրենի պաշտոնը
Իրակլի Ջուղելի – աշխատել է Պահպանվող տարածքների գործակալությունում
Իվանե Նորակիձե – Այս պահին հանդիսանում է Էլիսաշվիլիի նախընտրական շտաբի ղեկավար, մասնագիտությամբ իրավաբան է:
«Ես ջանասիրաբար ընտրել եմ մասնագետների և ազնիվ մարդկանց, քանի որ անազնիվ մասնագետը ամենավտանգավորն է»,- հայտարարել է Էլիսաշվիլին: