
Jnews-ի հաղորդմամբ, մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ախալքալաքիում կողոպուտի են ենթարկել ավտոպահեստամասերի խանութ, որը գտնվում է ոստիկանության շենքի դիմաց:
Գողացվել է մոտ 4000 լարիի ապրանք: Խանութի սեփականատերերը ոստիկանություն են դիմել: Հետաքննությունն ընթանում է ՔՕ 177-րդ հոդվածի հատկանիշներով: