Այսօր, հուլիսի 18-ին, կեսօրին Թբիլիսիի Կոստավայի պողոտայի վրա գտնվող ոստիկանության շենքի մոտ կայանած մեքենայի ապակիները գողացել են: Այս մասին գրում է rustavi2-ը:
Մեքենայի սեփականատերը՝ նկատելով, որ մեքենայի ապակիները չկան, իրավապահ մարմիններին է դիմել:
Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետները, ընթանում է հետաքննություն: