
Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին Գորիում մասնակցել է ոստիկանության նոր վարչական շենքի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումը ներկա են գտնվել նաեւ Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիդ Վարդիաշվիլին և ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Գուրամ Տոմարաձեն: Երկհարկանի, ժամանակակից շինությունը նորագույն տեխնիկայով է զինված և կահավորված է ոստիկանության դեպարտամենտի օպերատիվ արձագանքման թիմերի տեղակայելուն համապարասխան: Վարչական շենքում 25 աշխատակից կլինի: «Բաթումիի, Բակուրիանիի, Ուռեկիի, Գուդաուրիի և Թբիլիսիի (Սաբուրթալոյի) նոր շենքից հետո, այսօր արդեն ոստիկանության 6-րդ նոր շենքը Գորիում բացվեց, որպեսզի բարելավվի մեր աշխատակիցների աշխատանքային պայմանները, և համապատասխանաբար մեծանա տեղի բնակչության սպասարկման և անվտանգության որակը»,— նշել է նախարար Մղեբրիշվիլին: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանների աշխատանքային միջավայրի բարելավման համար նոր շենքերի շինարարությունը և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը ակտիվորեն շարունակում է:
Լուսանկարը՝ Վրաստանի ՆԳՆ-ի ֆեյսբուքյան էջից