Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին ստորագրել է երկրում առանց շփման պարեկություն իրակացնելու մասին հրամանագիրը։
Ըստ նոր կարգի, առանց շփման վերահսկումը նախարարության միասնական գործողությունների կենտրոնի աշխատակիցներն արդեն հուլիսի 1-ից իրականացնելու են սահմանված ճանապարհատվածներում։
Առանց շփման վերահսկման գործնական տարածքը կսահմանվի ճանապարհային ոստիկանության վարչության պետի հրամանով, որի մասին տեղեկատվությունը կլինի նախարարության պաշտոնական կայքում։
Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ ու վարորդների հետ առանց շփման հնարավոր է լինելու հետևել երկրի ճանապարհների իրավիճակին։
Նմանատիպ ճանապարներին այդ մասին տեղեկացնող նշաններ են տեղադրվելու։ Տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ի կայք էջը: