Բացառում եմ մոտ ապագայում պետական պաշտոն զբաղեցնելուս հնարավորությունը՝նման հայտարարություն է արել Դավիթ Ուսուփաշվիլին, ով Խորհրդարանի խոսնակի պաշտոնում այսօր իր վերջին մամուլի ասուլիս է հրավիրել: Քաղաքական մտադրությունների մասին հարցին ի պատասխան Ուսուփաշվիլին ուշադրություն է դարձրել այնպիսի քաղաքական համակարգի և ուժի անհրաժեշտությանը, որը կլինի քաղաքական կայունության երաշխիք:
«Քաղաքական ակտիվությունը հնարավոր է նաև պետական պաշտոն չզբաղեցնելու դեպքում: Երբ ես ասացի, որ մնում եմ ընդդիմադիր դաշտում, դա նշանակում էր նաև, որ ես հնարավորություն և անհրաժեշտություն չեմ տեսնում պետական որևէ պաշտոն զբաղեցնել՝ լինի դա գործադիր կամ պետական կառավարման որևէ համակարգ»,- հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: