Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին մեկնաբանելով սահմանադրության նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը, ասել է․«Մենք Սահմանադրություն չենք կազմում Ջիանի համար, ոչ էլ նրա հայրենիքի ճակատագիրն է որոշվում այս փաստաթղթով»։
Սոցցանցերում տարածված Խիդաշելիի հայտարարությունում ասում է, որ «Ոչ Ջիանին, ոչ էլ հորեղբայր Սեմը չեն կարող ասել, թե ինչ սահմանադրություն պետք է ունենանք»:
«Դրանում է կայանում Խորհրդային Միության և այլ երկրների միջև տարբերությունը: Երկու տասնամյակի ընթացքում ոչ մի կառավարություն չկարողացավ հասկանալ մի պարզ բան՝ մենք ծեծում ենք Եվրամիության դուռը, նրանք մեզ ասում են գնացեք դարձեք այսպիսի երկիր, որպեսզի ձեզ ընդունենք: Մեզ հարկավոր է դառնալ անկախ, ազատ, ժողովրդավար երկիր, և դրանից հետո նոր դռներ կբացվեն մեր առջև: Այս ամենը մեզ կտանի ոչ թե Եվրոպա, այլ սովետական միության»,-նշել է Խիդաշելին: