
Վրաստանի Մարդու իրավունքների գործող պաշտպան Ուչա Նանուաշվիլին անդրադարձել է ապագա օմբուդսմենի թեկնածուների ընտրության գործընթացին՝ նշելով, որ ոչ կառավարական ոլորտը հարցը թնջուկ է դարձրել։
«Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի անկախ, իշխանության համար ոչ հարմար։ Նա պետք է ունենա մարդու իրավունքների ոլորտում աշխատանքային փորձ և ամենակարևորն այն է, որ առաջնորդվի ճիշտ սկզբունքներով: Պետք է ընտրվի ամենալավը: Իմ կարծիքով ոչ կառավարական ոլորտը փոքր ինչ խճճվել է, քանի որ որպես թեկնածու երեք, այնուհետև 4 հոգու էր առաջադրել»,- ասել Նանուաշվիլին: