Ոչ խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ Վրաստանում իշխանափոխություն է անհրաժեշտ․ «գլխավոր դատախազի հրաժարականը ոչինչ չի փոխում»:
Ստեղծված իրավիճակի միակ ելքը քաղաքական գործիչները տեսնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման մեջ:
«Նոր դատախազը լինելու է հերթական Շոթաձեն՝ Իվանիշվիլիի ստրուկը։ Կարծում եմ, ժողովուրդը կկարողանա հասնել իշխանափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակման»,-հայտարարել է «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության նախագահ Նիկա Մաճուտիձեն:
«Ազատ դեմոկրատների» գործադիր քարտուղար Լևան Սամուշիան հայտնել է, որ համակարգի հիմքը պետք է քանդվի:
Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ Մանանա Նաճղեբիան հայտարարել է, որ իշխանության կողմից ներկա պահին ցանկացած հայտարարություն և առաջարկ արդեն ուշացած է: Փոխանցում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։