
«Ամեն անգամ, երբ հանրության հուզող հարցերն անտեսվում են, մեծ վնաս է հասցվում մեր երկրի հեղինակությանը»,- անդրադառնալով Թբիլիսիիում օրեր առաջ «առևանգված» ու առանց անձնագրի Բաքվում հայտնված Աֆղան Մուխթարլիի գործին, հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:
Նա ասել է, որ փաստն ինքնին արդեն ազդել է երկրի իմիջի վրա․«Վրաց ժողովրդն իր նվաճումն էր համարում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ կարծելով, որ այստեղ լրագրողները չեն հետապնդվում, մարդիկ չեն առևանգվում»:
Միշվելաձեն կարծում է, որ այս հարցը ճգնաժամ է առաջացրել երկրում, ինչը երկար կշարունակվի, եթե «հասարակությունը ոչ ադեկվատ հայտարարություններ լսի»։