
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Սիրիայում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 100 զինյալ:
Ինչպես նաև 7 շինություն է քանդվել, որտեղ տեղակայված էին« ԻՊ»-ի շտաբներ: Թուրքական բանակի տեղեկությամբ` սպանվել են այն զինյալները, ովքեր ծրագրում էին Թուրքիայի տարածքի վրա հրթիռներ գործարկել: Սիրիական տարածքից հրթիռակոծվել էր թուրքական 1 քաղաք, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել:
Թուրքական կողմը չի հստակեցրել, թե ինչպես է հաջողվել հաշվարկել սպանված զինյալների թվաքանակը: