Խորհրդարանում իշխող «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի կարծիքով խորհրդարանի կողմից՝ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետաքննության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն արդեն իսկ նշանակում է, որ իշխանությունը չի պատրաստվում պաշտպանել հանցագործությանը մասնակից որևէ մեկին։
«Առաջին հերթին կպահանաջենք և ավելի լավ կծանոթանանք գործի առնչությամբ առկա նյութերին, այնուհետև կանցնենք ավելի ինտենսիվ քննարկմանը»,- ասել է Մդինարաձեն:
Այսօր տեղի կունենա հանձնաժողովի առաջին նիստը, որտեղ կորոշվեն կազմակերպչական և ընթացակարգային հարցերը: