Ոնց էլ երգեմ,դուր է գալիս բոլորին, սիրում են, ինչ անեմ. Ռուբեն Հախվերդյանը` Թբիլիսիում

Հայ հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը Թբիլիսիում էր` համերգային ծրագրով առաջին անգամ:

13051569_1544263462550279_1550928537296081052_nԵրգիչն ինքն էր զարմացած, որ այսքան տարի տեղի հանդիսատեսին չի հանդիպել, ասում է ես գնում եմ միայն այն ժամանակ, երբ կանչում են, չեն, հրավիրել` չեմ եկել: Սխալն ուղղված է, երգահանը հրավիրված, համերգը կայացած` շնորհիվ համայնքային մի շարք կազմակերպությունների` այդ թվում «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության, Թբիլսիիի հայկական պետական դրամատիկական թատրոնի: Համերգի ինֆորմացիոն և կազմակերպչական մասը Ալիք մեդիայինն էր:

13221003_1544263629216929_7906888739342993184_nԵրգահանը  Վրաստանի մայրաքաղաքում վերջին անգամ եղել էր 30 տարի առաջ, իսկ Թբիլիսիի հետ ամենաջերմ հիշողությունները հետ են տանում պատանեկություն, երբ 16 ամյա ընկերները որոշել էին իմանալ հարևան մայրաքաղաքում ի՞նչ կա-չկա. «Եկանք, ու մեզ համար ոնց որ Ամերիկա գտնենք, և ինձ վրա տպավորություն է թողել, որ 60 տարեկան մարդ, որ մատուցում էր ճաշը, մեզ բատոնո էր ասում, մենք էլ զարմացել էինք, թե մենք ինչ բատոնո, թիֆլիսյան այդ կուլտուրան հարգում եմ»:

Ինքն իրեն բնութագրում է այսպես` «ծույլ մարդ եմ, համերգ տալ չեմ սիրում, երգերս նույնպես, դրանցից հոգնել եմ, նախընտրած կատարում չունեմ, երգացանկին ծանոթ չեմ, ինչ նվագեն, երգում եմ»,- կարճ ու կոնկրետ պատասխանում է երաժիշտը, ասում է` 10 տարի է` նոր երգ չի գրել. «Երգը գրվում է, երբ որ պետք է գրել: Ես մուսա, բան չեմ հավատում, խոսքն իր հետևից խոսքա բերում, խոսքին ավելացնում ես խոսք, դառնում է նախադասություն, նախադասությունը պառկում ա կիթառի ռիթմերի վրա, հարմոնիա ա ստացվում, և այլն, և այլն»:

13173742_1544263559216936_3295289016930927183_nԱյն, որ մեկ տասնամյակից ավել է Հախվերդյանը նոր երգ չի գրել, բացթողում չի համարում, փոխարենը ` բոլոր ստեղծագործությունները վաղուց սիրված են ու չեն մոռացվում, դրանք լսում են, բոլորը` անկախ տարիքից, սրա բացատրությունն էլ ունի երգիչը. «Որովհետև Ես բոլոր ժամանակների և ժողովուրդների ամենամեծ երգահանն եմ, համեստությամբ չեմ փայլում երբեք»:

13151497_1544263675883591_5468183326469106617_nԲոլոր ժամանակների լավագույն երգահանը իր բոլոր համերգներից դժգոհ է գնում, միշտ ինչ-որ մի բան դուր չի գալիս: Ասում է ` մինչև հիմա չեմ հասկանում իմ երգերի ինչն է դուր գալիս ձեզ: Կես կատակ, ասում է`ոնց էլ երգեմ, միևնույն է, դուր է գալիս բոլորին, սիրում են, ինչ անեմ: Սակայն մի բանով հպարտ ու գոհ է` ստեղծագործում է հայերենով, իսկ հայոց լեզուն արքաների լեզուն է:

Թբիլիսյան համերգը ևս մնացածներից էապես չէր տարբերվում: Հանդիսատեսը նրան հավասար երգում էր գրեթե բոլոր երգերը, դրանք ուղեկցվում էին ծափերով, չնայած որ երգահանը ծափեր ևս չի սիրում:

Թողնել պատասխան