Վրաստանի մայրաքաղաքում ձյան մաքրման աշխատանքներ իրականացնող «Թբիլսերվիս» ընկերությունը ամբողջ գիշերվա ընթացքում աշխատել է օպերատիվ ռեժիմով։
Ընկերության տնօրեն Լեւան Ջղարկավան ասել է, որ գիշերվա ընթացքում Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երեք անգամ տեխնիկական աղ է օգտագործվել: «Ձնմաքրման աշխատանքները շարունակվում են, այս փուլում տեխնիկական աղով մշակվում են նաեւ ծայրամասային փողոցները»,- հայտարարել է Լեւավ Ջղարկավան:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում այս տարի արդեն երկրորդ ձյունը տեղացել է փետրվարի 1-ի լույս գիշերը։